ԱՄՆ-ի ամենավտանգավոր բանտային ավազակախմբերը (լուսանկարներ)

14:14 • 02.02.14

Տեխասում երկու դատախազների սառնասիրտ սպանությունը կրկին ուշադրություն է սևեռել բանտային ավազակախմբերի վրա:

Business Insider-ը ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության տվյալների հիման վրա ի մի է բերել վատագույններից վատագույններին: Ստացվել է 11 ավազակախումբ`

1. Barrio Azteca, որն ունի 2000 անդամ: Նրանք ամենից ակտիվ են Տեխասում, կապված են մեքսիկական թմրաբիզնեսի հետ:
 


2. Սև պարրտիզանական ընտանիք (Black Guerrilla Family), 1000 անդամ` գումարած գործընկերներ, գործում է Կալիֆոռնիայում և Մերիլենդում:
 


3. Dead Man Incorporated, ունի 370 անդամ` գումարած գործընկերներ: Ոլորտները` պատվերով սպանություններ, թմրանյութերի մատակարարում, ահաբեկում:

 


4.Նետա (Neta), 7000 անդամ Պուերտո Ռիկոյում, 5000 անդամ ԱՄՆ-ում: Հիմնական եկամուտը ստանում են տարբեր թմրատեսակներից:
 


5.Hermanos de Pistoleros Latinos` լատինամերիկացիներից բաղկացած ավազակախումբ, որի 1000 անդամները գործում են Տեխասում և Մեքսիկայի մի քանի քաղաքներում:
 


6. Հանրության թիվ մեկ թշնամին (Public Enemy Number One), ԱՄՆ-ի արևելքում և արևմուտքում գործող 500 անդամ ունեցող ավազակախումբ, համարվում է ամենից արագ աճող ավազակախումբը, որը բաղկացած է սպիտակամորթներից:
 


7.Մեքսիկական մաֆիան (La Eme)` Կալիֆոռնիայի ամենահզոր ավազակախմբերից, որը գործում է 1950-ականներից: Ունի 400 անդամ և գործընկերներ:


8. Նացիստ Ռայդերներ (Nazi Low Riders), ունի 1500-5000 անդամ, գործում է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ԱՄՆ-ի հարավում: Բաղկացած է իրենց գերազանցությունը քարոզող սպիտակամորթներից:
 


9. Տեխասի մեքսիկական մաֆիա (Mexikanemi), 2000 անդամ, զբաղվում են թմրաբիզնեսով:
 


10. Կալիֆոռնիայի բանտային համակարգում գործում է նաև ամենավտանգավորներից համարվող nuestra Familia-ն` իր 250 անդամներով:
 


11.Տեխասյան Սինդիկատը իր 1300 անդամով և 10000 գործընկերներով գործում է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանների երկու կողմում: