Հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ամերիկյան 90 քաղաքում` բողոքելով ոստիկանների գործողությունների դեմ
ԱՄՆ քաղաքներում բազմաթիվ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնում` ընդդեմ օգոստոսի 9-ին Ֆերգյուսոն քաղաքում սևամորթ երիտասար Մայքլ Բրաունին սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնի գործով ընդունված որոշման:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ցուցարարները երկուշաբթի գիշերը փողոց են դուրս եկել 90 քաղաքում` խցանելով երթևեկությունն ու ոստիկանությանը դատապարտող կարգախոսներ հնչեցնելով:
Նյու Յորք Սիթիում, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում, Բոստոնում և Չիկագոյում հազարավոր մարդիկ երթեր են կազմակերպել` բացականչելով. «Ձեռքերը վեր: Մի' կրակեք» արտահայտությունները, որոնք դարձել են փողոցներում ոստիկանների իրականացրած սպանությունների դեմ բողոքի նշան:
Մարդիկ պաստառներ են պատրաստել` «Սևամորթի կյանքը կարևոր է» և «Բանտարկե'լ մարդասպան ոստիկաններին» գրություններով: Ակտիվիստները բողոքի են դուրս եկել այն հայտարարությունից հետո, որ Դարեն Ուիլսոնը չի պատժվի Մայքլ Բրաունին սպանելու համար:



































