Tert.am-ի խմբագրության դիրքորոշումը ադրբեջանական քարոզչության մանկամիտ քայլի վերաբերյալ
Ադրբեջանցի հաքերներն այսօր՝ ժամը 16-18-ի սահմաններում «կոտրել են» Tert.am կայքի ռուսերեն տարբերակը և տեղադրել ապատեղեկատվություն, որից հետո ադրբեջանական կայքերն սկսել են հղում տալ Tert.am–ում տեղադրված ապատեղեկատվությանը՝ Tert.am–ում նույն նյութի սկրինշոթերով (screenshot)։
Ադրբեջանցի հաքերների տեղադրած ապատեղեկատվությունն անմիջապես հեռացվել է կայքից։ Մեր տեխնիկական աջակցությանը թիմը աշխատանքներ է իրականացնում հետագա հնարավոր հարձակումները կանխելու ուղղությամբ։
Ադրբեջանի քարոզչական ղեկավարությունը, քաջ գիտակցելով, որ վերջին օրերի ընթացքում իրենց կողմից տարածվող անհեթեթ տեղեկատվական հոսքերով մնացել են ամբողջովին միայնակ, ներքին սպառման նպատակով դիմում է նման պարզունակ միջոցների։
Tert.am-ի խմբագրությունը հայտնում է, որ պետական մակարդակով իրականացվող այսօրինակ մանկամիտ քայլերին վերաբերվում է սառը արհամարhանքով և տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակի մասին տեղեկատվության վրա այդ երկրում տոտալ գրաքննություն սահմանելուց հետո ամեն հաջորդ օր ավելի ու ավելի շատ ադրբեջանցիներ են ընտրում հենց Tert.am-ը որպես լրատվության աղբյուր: Սկիզբ առած միտումը իսկապես շատ տպավորիչ է:










