Ռեժիսորն անօդաչու սարքով նկարահանել է Չեռնոբիլը՝ ամերիկյան հեռուստաալիքի համար (տեսանյութ)

17:19 • 25.11.14

Ռեժիսոր Դենի Կուկն անօդաչու թռչող սարքով նկարահանել է Չեռնոբիլի ատոմակայանի լքված տարածքը։ Դա արվել է ամերիկյան CBS News հեռուստաալիքի համար, գրում է Корреспондент-ը։

 

Իր աշխատանքից մի հատված Կուկը տեղադրել է YouTube-ում։ Կադրում հայտնվել են Չեռնոբիլի և Պրիպյատի լքված վայրերի տեսարանները՝ դատարկ տներ, մանկական խաղահրապարակներ, գործարաններ, դպրոցներ։

 

1986թ.-ի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ, որն ամբողջովին ոչնչացրեց ռեակտորը: Պայթյունի հետևանքով մթնոլորտ արտանետվեց 190 տոննա ռադիոակտիվ նյութ: Ռեակտորի 140 տոննա ռադիոակտիվ վառելիքից 8 տոննան հայտնվեց օդում: Փորձագետները նշում են, որ ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումները կազմել են 50 մլն կյուրի, որը հավասարազոր է 1945թ.-ին Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբի հետևանքների հինգհարյուրապատիկին: