Տղաների գործողությունը հերոսություն է, ուրիշ բառով բնորոշել հնարավոր չէ. Գեղամ Հարությունյան (տեսանյութ)

17:06 • 25.11.14

Տղաների գործողությունը, նրանց արածը հերոսություն է, ուրիշ բառով բնորոշել հնարավոր չէ: Եռաբլուր զինվորական պանթեոնում ադրբեջանցիների կողմից խոցված ՄԻ 24 ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորության ժամանակ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: 

«Սա մի պատվախնդիր քայլ էր, մեր զինված ուժերի պատվի խնդիրն էր, և դա պրոֆեսիոնալ ձևով իրականացվեց»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, ապա, ըստ Գեղամ Հարությունյանի, այն տարիներ ի վեր շարունակվող երևույթ է:

«Սա յուրօրինակ խաղի կանոն է, որ որդեգրված է այս հակամարտության առնչությամբ: Կարծում եմ՝ հետևությունը մեկն է, մենք ինքներս պետք է կերտենք մեր ճակատագիրը, պետք է հոգանք մեր ժողովրդի անվտանգության հարցը, տեր կանգնենք մեր իրավունքին և լուծենք ապագայի խնդիրները»,-նշեց Գեղամ Հարությունյանը: