Ձյան տեղումները խնդիրներ են առաջացրել Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին

17:07 • 25.11.14

Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ ավտոմայրուղու Գուդաուրի-Քոբի հատվածում երթևեկությունը սահմանափակվել է առատ տեղումների պատճառով, հայտնում է երկրի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը, փոխանցում է newsgeorgia.ru-ն։

 

Ճանապարհի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է միայն հատուկ շղթաների առկայության դեպքում կամ եթե մեքենան ունի 2 կամ ավելի կամրջակ։

 

«Տվյալ հատվածի 134-135-րդ կմ-ում (Դարյալի կիրճում) արգելվում է ավտոտրանսպորտի կանգառը։ Տվյալ ռեժիմով երթևեկությունն իրականացվում է միայն ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո»,- նշվում է հաղորդագրությունում։