Հռոմի պապը Եվրոպան հնացած և հյուծված կառույց է անվանել

21:47 • 25.11.14

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, քննադատել է եվրոպական համայնքում տիրող իրավիճակը:


«Թվում է` Եվրոպան ինչ-որ հնացած ու հյուծված կառույցի տպավորություն է թողնում, որը գնալով ավելի ու ավելի քիչ է իրեն ներկայացնում որպես գլխավոր գործող անձ», - պապի խոսքը մեջբերում է INTERFAX.RU-ն:



Ֆրանցիսկոս պապի կարծիքով` ԵՄ հատկապես թեժ խնդիրներից են` մարդկային միայնակության տարբեր ձևերը:


Հռոմի պապը կոչ է արել նաև մարդուն չդիտարկել որպես մեքենա և ուշադրության կենտրոնում դնել ոչ թե տնտեսությունը, այլ՝ մարդկային անհատականությունը: Այս առումով պապը կարևոր է համարում ուշադրության հատկացնել ընտանիքին, կրթական հաստատություններին և էկոլոգիային, ինչպես նաև` վերականգնել մարդու «արժանապատվության զգացումը» աշխատավայրում: