Անգլիայում հաճախորդը լուսանկարել է ռեստորանի խոհարարին՝ խոհանոցի լվացարանում ոտքը լվանալիս

20:06 • 26.11.14

Անգլիացի հաճախորդը բռնացրել է ռեստորանի գլխավոր խոհարարին` խոհանոցի լվացարանում ոտքերը լվանալիս:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` լուսանկարն արվել է Ուիլտշիր կոմսության Սոլսբերի քաղաքում գտնվող Neel Akash հնդկական ռեստորանում:


Ռեստորանի տիրոջ` Մուհամմեդ Շաջահանի խոսքով` միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ խոհարարը տաք ձեթ էր լցրել ոտքին և պետք է զովացներ այրված մասը: Նա նշել է, որ դա առանձին միջադեպ էր, և որևէ կապ չունի իրենց ռեստորանի սննդի և հիգիենայի չափանիշների հետ:

 

Ռեստորանը բարձրագույն 5 աստղանի վարկանիշ է ստացել Սննդի չափանիշների գնահատման գործակալությունից:

 

 

 


Putting his foot in it: A customer at the Neel Akash Indian and Bangladeshi Restaurant in Salisbury, Wiltshire, took this picture of a chef at the restaurant washing his feet in the kitchen sink