Էստոնիայի նախագահի կինը մեկնաբանել է 28-ամյա ֆրանսիացու հետ իր կապի մասին հրապարակումը

23:47 • 26.11.14

Էստոնիայի առաջին տիկին Էվելինա Իլվեսը մեկնաբանել է ֆրանսիացի Վինասենտ Արենագի հետ իր կապի մասին հրապարակումը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` Vesti.ru-ին հղումով:

Նա ասել է. «Կյանքը շարունակվում է, չգիտեմ... հիմա ես չեմ կարող մեկնաբանել դա: Ես կենտրոնանում եմ այն բաների վրա, որոնք գիտեմ և որոնք կարող եմ»,-հեռուստաեթերում նշել է Իլվեսը՝ պատասխանելով «ամառային իրադարձություններին» առնչվող հարցին:

Ամռանը Էստոնիայի նախագահի 46-ամյա տիկնոջը նկատել էին սրճարանում` 28-ամյա ֆրանսիացու հետ: Դրանից հետո նա դադարել էր ընկերակցել ամուսնուն պաշտոնական միջոցառումների ժամանակ, բայց Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը նրանք ներկայացել են միասին: