ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում մարդիկ արդարություն են պահանջում. քաղաքի տեսքը ավերածություններից առաջ և հետո՝ Daily Mail-ի ֆոտոշարքով
ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքի դատարանի` երկուշաբթի կայացրած որոշումը ոստիկան Դարեն Ուիլսոնին ազատ արձակելու մասին, որը սեպտեմբերին փողոցում սպանել էր անզեն սևամորթ երիտասարդ Մայքլ Բրաունին, մեծաթիվ բողոքների ու ցույցերի առիթ էր դարձել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` թեև Մայքլ Բրաունի ծնողները, նախագահ Բարաք Օբաման և իշխանությունները խաղաղ ցույցերի կոչեր են արել, Ֆերգյուսոնում իրավիճակը շուտ դուրս եկավ վերահսկողությունից:
Օգոստոսից ի վեր Ֆերգյուսոնում սկսված անկարգույթունների արդյունքում նյութական վնասներ են հասցվել, այրվել են մեքենաներ, որից հետո քաղաքն անճնաչելի է դարձել:





















