Ադրբեջանում իրավապաշտպանը ենթարկվել է 15-օրյա վարչական կալանքի

09:49 • 26.11.14

Ադրբեջանում 15-օրյա վարչական կալանքի է ենթարկվել իրավապաշտպան Էլչին Նամազովը, հայտնում է contact.az-ը` վկայակոչելով նրա եղբորը:

 

Բաքվի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ոստիկաններին չենթարկվելու համար: Նամազովի գրասենյակում ստուգումներ են անցկացվել, առգրավվել են նրա փաստաթղթերը:

 

Իրավապաշտպանը պահվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Նրա դեմ քրեական գործ է նախատեսվում:

 

Նամազովն իրավաբան է, նրա պաշտպանյալների թվում են եղել հայտնի ակտիվիստներ:

 

Վերջին շրջանում Ադբեջանում իրավապաշտպաններն ու ակտիվիստներն ավելի հաճախ են հայտնվում իրավապահների հետապնդումների թիրախում։ Այս կապակցությամբ միջազգային հանրությունն ու կառույցները մշտապես հանդես են գալիս Բաքվի իշխանություններին քննադատող հայտարարություններով։