Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալել է 116 ցուցարարի, այդ թվում՝ նրանց առաջնորդներին (լուսանկարներ)

10:19 • 26.11.14

Հոնկոնգում շարունակվում են բախումները ոստիկանների և ժողովրդավարացման կողմնակիցների միջև։

 

Ցուցարարների համար կարևոր Մոնգկոկ թաղամասում ձերբակալվել է 116 ակտիվիստ։ Սկսվել է ցուցարարների կառուցած բարիկադների քանդումը։

 

Ոստիկանությունը դիմել է ցուցարարներին՝ չխոչընդոտել այդ գործընթացին, սակայն վերջիններս կրկին անցել են բախումների, որից հետո սկսվել են ձերբակալությունները, գրում է Газета-ն։

 

Ձերբակալվածների թվում են նաև ցուցարարների առաջնորդներ Ջոշուա Վոնգը և Լեստեր Շումը։

 

Ընդդիմության ելույթները Հոնկոնգում շարունակվում են արդեն 2 ամիս։ Ցուցարարները պահանջում են Պեկինից չեղարկել ինքնավար շրջանի ղեկավարի ընտրություններում սահմանափակումները։