Բրիտանիայում 1.2 մլն ֆունտ ստերլինգով վաճառվում է առանձնատունը, որի բակում թաղված է Արթուր թագավորը (լուսանկարներ)
Տաքացվող լողավազան, անձնական նկուղ, 5 ննջասենյակ և երեք ակր տարածքով պարտեզ ունեցող այս առանձնատունը կարող է հարմար լինել թագավորի համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը` ըստ տեղի ավանդազրույցներից մեկի` այս 1.2 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը ժամանակին պատկանել է Բրիտանիայի պատմության ամենահզոր միապետերից մեկին` Արթուր թագավորին: Ըստ Հարավային Ուելսի Քարլեոն քաղաքի բնակիչների` պարսպով շրջապատված 19-րդ դարի այս տան բակում են հանգչում Արթուր արքայի և նրա ասպետների մարմինները:
Պատմաբանի տվյալներով` 6-րդ դարում գահակալած թագավորի վերջին հանգրվանը Գլեսթոնբերի Աբբայությունն է Սոմերսեթում, սակայն մյուսները կարծում են, որ նա թաղված է հենց այս 3 ակր տարածքով այգում, ուր նա հաճախ էր այցելում:
















