Եգիպտոսի մայրաքաղաքում բազմաբնակարան շենք է փլուզվել. կա 19 զոհ
Կահիրեի Մաթարիյա արվարձանում բազմաբնակարան շենք է փլուզվել, ինչի հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել, հայտնում է Fox News-ը: Դա տեղի է ունեցել գիշերը, երբ շատերը քնած են եղել:
Հարևաններն ու փրկարարները դեպքի վայրում ողջ մնացածների են որոնում: Առայժմ ութ ողջ մնացած մարդ է հայտնաբերվել: Հայտնի է, որ փլուզված յոթհարկանի շենքի վրա մի քանի ապօրինի հարկեր էին ավելացվել:
Աղբյուրը նշում է, որ այս ողբերգությունը վերհանել է Եգիպտոսի համար արդիական հին բնակելի կառույցների խնդիրը:










