Պուտինի վագրը սատկացրել է չինական այծերին
The Independent-ը հայտնում է, որ «Վլադիմիր Պուտինի վագրին» կարող են մեղադրել չինական այծերին սատկացնելու համար, և դա՝ ռուս-չինական նոր հարաբերությունների ֆոնին:
Խոսքը երեք բացառիկ սիբիրյան վագրերից մեկի մասին է, որին Ռուսաստանի նախագահը մայիսին բաց էր թողել բնության գրկում: Նրանցից երկուսը՝ Ուստինն ու Կուզյան, անցել էին Չինաստան: Ի սկզբանե նրանք հարուցել էին սահմանային բնակավայրերի բնակիչների սարսափը, սակայն առայժմ միայն այծեր են տուժել:
Չինական լրատվամիջոցները հայտնել են, որ այծերին արտասովոր ձևով են սատկացրել. նրանց գանգերը ջախջախված են: Դրանց վրա մարդու մատի չափ անցքեր կարելի է տեսնել: Ենթադրվում է, որ մեղավորը վագրերից Ուստինն է:
Եվս մի քանի այծ արևելքի չինական ֆերմաներից կորել են:










