ԱՄՆ-ում այրել են ԱՄՆ-ի դրոշը. ցույցերը չեն դադարում մի շարք քաղաքներում (լուսանկարներ)

09:19 • 26.11.14

Միացյալ Նահանգներում չեն դադարում զանգվածային ցույցերը, դրանք արդեն ներառել են 50 նահանգից 37-ը, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

 

Նախօրեին Ֆերգյուսոն քաղաքի դատարանն անմեղ էր ճանաչել սպիտակամորթ ոստիկանին, որն օգոստոսի 9-ին գնդակահարել էր 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին:

 

Ոստիկան Դարեն Ուիլսոնը լրատվամիջոցներին հաղորդել է, որ չի զղջում իր արարքի համար, քանի որ կատարել է իր աշխատանքը, փոխանցում է Russia Today-ը:

 

Այնտեղ նաև ԱՄՆ-ի դրոշն են հրկիզել:

Embedded image permalink

Ֆերգյուսոնում հանրահավաքներն ապօրինի են հռչակվել:

Խոշոր քաղաքներում ոստիկանությունը բերված է բարձրացված պատրաստվածության վիճակի: Ֆերգյուսոնում համեմատաբար խաղաղ գիշերից հետո առավոտյան ցուցարարները ոստիկանական մեքենա են հրկիզել, հայտնում է ABC-ն:

Embedded image permalink

Իսկ Google-ը հրապարակել է Ֆերգյուսոնի լուսանկարները ցույցերից առաջ և հետո:

News-ը: Google-ի արած լուսանկարներն էլ ցույց են տալիս Ֆերգյուսոնը բախումներից առաջ և հետո:

Embedded image permalink