Դեռ չկայացած, ԵՏՄ-ն արդեն փլուզման նշաններ է ցույց տալիս. Ալեքսանդր Արզումանյան

13:29 • 27.11.14

Հայաստանում ընդունված է մտածել, որ Ռուսաստանն է որոշում Հայաստանի իշխանությունների փոփոխման ձևաչափը, ժամանակացույցը, և այդ առումով բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հավակնում են իշխանություն ստանձնել, ձգտում են սիրաշահել Ռուսաստանին և խուսափում են այնպիսի արտահայտություններից և գործողություններից, որոնք, իրենց կարծիքով, կարող են Ռուսաստանի դժգոհությունն առաջացնել:


Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը:


Պատգամավորն անդրադառնալով ԵՏՄ անդամակցության վերաբերյալ ԱԺ քննարկումներին` նշեց, որ ենթադրվում էր, որ այդ քննարկումները կանցկացվեն լայն ընդգրկմամբ, սակայն ՀԱԿ- ը և ԲՀԿ-ն այդպիսի մասնակցություն չունեցան և միակողմանի քննարկում եղավ:


Նա նշեց, որ ԵՏՄ-ն ներկայացվում է որպես տնտեսական կառույց, ինչը թյուրիմացության մեջ է գցում մարդկանց: «Սա քաղաքական պրոյեկտ է, և դեռ չկայացած, ԵՏՄ-ն արդեն փլուզման նշաններ է ցույց տալիս»,-ասաց Ալիկ Արզումանյանը: Նա մատնանշեց, որ Ռուսաստանն արգելել է Բելառուսի տասը ընկերություններին ներմուծում կատարել ՌԴ և չի առաջնորդվում իր ստանձնած պարտավորություններով:


Ալիկ Արզումանյանը նշեց, որ Լևոն Տեր Պետրոսյանը փիլիսոփայական կատեգորիայով է ասել, թե ԵՏՄ անդամակցություն անշրջելի է, ինչի հետ ինքը համաձայն չէ: Իսկ ինչ վերաբերում է Շավարշ Քոչարյանի պնդմանը, թե Հայաստանը կարող է ցանկության դեպքում ԵՏՄ-ից դուրս գալ, բանախոսը նշեց, որ պետք չէ մտնել, որ հետո դուրս գալ: