Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոցում» պայթուցիկ սարք է տեղադրված (լրացված, լուսանկարներ)
Նոյեմբերի 27-ին, ժամը 20.09-ին, ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և «Զվարթնոց» օդանավակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից 3 մարտական հաշվարկ:
Ավելի ուշ հաղորդվեց, որ տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
22.58
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ պարզել են կեղծ ահազանգ տվողի ինքնությունը: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում և իր քայլը պատճառաբանել է՝ ասելով. «Անտեր տղա եմ, ասի՝ զանգեմ, մի քանի տարի կտանեն, կպահեն: Հացը կտան, ջուրը կտան, քնելու տեղն էլ կունենամ»:










