ԱՄՆ-ում առաջարկում են բոյկոտել ամանորյա զեղչերի օրը՝ ի նշան բողոքի
USA Today-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում «Սև ուրբաթը» (ամանորյա զեղչերի օրը) բոյկոտելու կոչով շարժում է ծավալվել: Դրան միանում են նաև հայտնի մարդիկ:
Պատճառն ԱՄՆ-ի Ֆերգյուսոն քաղաքում սկսված և այժմ գրեթե ամբողջ երկիրը համակած բողոքի ակցիաներն են՝ սևամորթ անչափահասին գնդակահարած ոստիկանի արդարացման արդյունքում:
#BoycottBlackFriday և #BlackoutBlackFriday հեշթեգերով շարժման ջատագովները գտնում են, որ անարդարության դեմ կարելի է պայքարել միայն «տնտեսական միջոցներով»: Նրանց թվում են մի շարք հայտնի գործիչներ՝ հայտնի պրոդյուսեր և երգիչ Ռասել Սիմոնսը, դերասանուհիներ Քեթ Գրեհեմը, Ջեսի Ուիլիամսը և այլք:
Ավելի վաղ անարդարության դեմ իրենց խոսքն էին ասել երգչուհիներ Մրայա Քերին և Քեթի Փերին:
Ըստ աղբյուրի՝ սա կարող է իսկապես արդյունավետ լինել, քանի որ միայն աֆրոամերիկացիների գնողունակությունը կազմում է 1 տրլն դոլար: Իսկ թե ինչպիսի անկում կամ փոփոխություն կդրսևորի դա, կերևա առաջիկա ուրբաթ օրը:










