Չինաստանի առաջնորդի և նրա կնոջ սիրո մասին տեսահոլովակը ռեկորդային դիտումներ է ունեցել (տեսանյութ)
Չինաստանի առաջնորդի և նրա կնոջ հարաբերություններին նվիրված երգը մեծ տարածում է գտել համացանցի չինացի օգտատերերի շրջանում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` BBC-ին հղումով, ընտրված կադրերից պատրաստված տեսանյութը, որում պատկերվում են Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և նրա տիկինը` Պեն Լիյուանը, միայն սկզբնական կայքում, որտեղ այն տեղադրվել է, 8 օրում 56 մլն դիտում է ունեցել:
Երգը, որի անվանումը թարգմանվում է որպես «Սի հայրիկը սիրում է Պեն մայրիկին», հորինել է Հենան նահանգում ստեղծագործող 4 երիտասարդ երաժշտից կազմված խումբը:
«Դա, պարզապես, երգ է սիրո մասին: Բարձր զգացումն ամուսինների միջև մեկն է, ինչի մասին էլ ցանկացել են պատմել», - մեկնաբանել է խմբի երաժիշտներից մեկը:










