Կրիկետի խաղի ժամանակ ավստրալացի մարզիկը մահացել է գնդակով գլխին հարված ստանալուց հետո
Ավստրալիայում անցկացվող կրիկետի առաջնության ժամանակ գնդակը դիպել է մարզիկ Ֆիլիպ Հյուզի գլխին, ինչի հետևանքով նա նախ հայտնվել է կոմայի մեջ, ապա՝ մահացել, գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ գնդակը նրա ուղղությամբ ուղարկել է նրա հակառակորդը, իսկ մարզիկը չի կարողացել հարվածել նետված գնդակին, որը դիպել է նրա գլխին։
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո 25-ամյա մարզիկը գլխի վիրահատություն է տարել, սակայն այսօր՝ նոյեմբերի 27-ին, մահացել է։
«Իմ տխուր պարտքն է հայտնել, որ Ֆիլիպ Հյուզը մահացել է»,-այսօր հայտարարել է Ավստրալիայի հավաքականի բժիշկ Պիտեր Բրյուկները։














