Էբոլա վիրուսի պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է մարդկանց վրա

08:30 • 27.11.14

Էբոլա վիրուսի պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա դրական արդյունք է տվել, տեղեկացնում է Lenta.ru-ն:


Երկու տասնյակ կամավորների վրա փորձարկված պատվաստանյութը ցույց է տվել, որ դեղամիջոցի մեծ չափաբաժինը կտրուկ ավելացնում է ապաքինվելու հավանականությունը՝ առանց կողմնակի ազդեցությունների:


Պատվաստանյութը յուրաքանչյուր մասնակցի օրգանիզմում իմունային արձագանք է ստացել, ասված է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի զեկույցում:


Փորձարկումն իրականացվել է 20 չափահաս, առողջ մարդկանց վրա:


Էբոլա վիրուսի բուժման համար նախատեսված պատվաստանյութը ստեղծել է GlaxoSmithKline ընկերությունը:


Ընկերության ղեկավար Էնդրյու Ուիթին ասել է, որ այլ փորձաքննություններ ևս կպահանջվեն: