ԵՄ-ն «սև ցուցակում» է ներառել 13 անուն և կազմակերպություն Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններից
Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում է ներառել 13 անուն և կազմակերպություն Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններից, հայտնում է РИА Новости-ն։
Անհատական պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, որոնք գտնվում են եվրոպական տարածքում։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ընդունում Ղրիմի միացումը Ռուսաստանին և մեղադրում են Մոսկվային Ուկրաինայի գործերին միջամտելու համար։ Ռուսաստանը հերքում և նման մեղադրանքներն անընդունելի է համարում։










