Բելգիան ցանկանում է կարտոֆիլի ֆրին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

16:40 • 27.11.14

Բելգիայի իշխանությունները հանդես են գալիս այն բանի օգտին, որ կարտոֆիլի ֆրին ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում, հայտնում է France Press-ը:

 

Տեղացիները դա «ֆրիտ» են անվանում, համարում ազգային ճաշատեսակ, որը ներկայիս Բելգիայի Ֆլանդրիա շրջանում սկսել են մատուցել դեռևս XVI-րդ դարում: Ֆրանսիացի զինվորներն ուտեստը Ֆրանսիա են տարել միայն Առաջին համաշխարհայինից հետո:

 

Արդեն մեկ տարի է Բելգիայի ֆրանսախոս և գերմանալեզու համայնքներն այս հարցում միավորել են ջանքերը հոլանդախոս Ֆլանդրիայի հետ: Գաղափարն առաջ տանելու համար հատուկ կայք է ստեղծվել, որտեղ ստորագրահավաք է իրականացվում: Դեկտեմբերի առաջին շաբաթը Բելգիայում ֆրիի փառատոն է, որտեղ սննդի կետերում այդ կերակրատեսակը կմատուցվի անվճար: Բելգիական իշխանությունների հայտարարությունը հնչել է հենց այս փառատոնի նախօրեին:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արդեն կան ազգային խոհանոցների խորտիկներ՝ մեքսիկական և ֆրանսիական խոհանոցներից: Իսկ նախօրեին այդ ցուցակում է հայտնվել նաև հայկական լավաշը: