Վրացիները, թունել փորելով, ոսկերչական խանութ են թալանել Գերմանիայում
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի քաղաքացիների՝ Քյոլնում ոսկերչական խանութ թալանելու մեղադրանքով։ Վերջիններս խանութ են մտել թունելի միջով, փոխանցում է վրացական «Ռուսթավի- 2» հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ ոսկերչական խանութից նրանք տարել են մոտ 6 կգ ոսկյա զարդեր։ Նրանք խանութ են մտել թունելի միջոցով, որը փորել են հարևան շենքից։ Գողոնը գնահատվում է 100.000 եվրո։
Ընդ որում՝ ոսկերչական խանութը հնարավոր է դարձել թալանել 2-րդ փորձից։ Առաջին անգամ նրանք փորձել էին խանութ մտնել տանիքից։










