Ուկրաինայի Գերագույն ռադան նոր խոսնակ է ընտրել

17:00 • 27.11.14

Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադան նոր խոսնակ է ընտրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի բլոկի ներկայացուցիչ Վլադիմիր Գրոյսմանին, հայտնում է Обозреватель-ը։

 

Այդ որոշման օգտին քվեարկել է 359 պատգամավոր։ Ընդդիմադիր դաշինքից նրա թեկնածությունն աջակցել է միայն Եֆիմ Զվյագիլսկին։

 

Գրոյսմանի թեկնածությունը ներկայացրել էր Պորոշենկոյի խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն։

 

Գրոյսմանը, ելույթ ունենալով, նշել է, որ պատգամավորները պետք է անեն ամեն ինչ՝ համակարգը փոխելու համար։ Նա կոչ է արել վերադարձնել Ղրիմը և վերականգնել Դոնբասը։