«Մենք հո շան լակոտներ չե՞նք». Լուկաշենկոն բողոքել է Ռուսաստանի պահվածքից

15:04 • 27.11.14

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին զարմացնում և ընկճում է Ռուսաստանի պահվածքը բելառուսական արտադրանքի մատակարարումը կազմակերպելու սահմանափակումների հարցում, հայտնում է բելառուսական «Բելտան»:

 

Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ հանդիպման ժամանակ: 

 

Լուկաշենկոն նկատել է, որ եթե առաջիկայում չկարգավորվի առևտուրը երկու երկրների միջև, բելառուսական կողմը «ստիպված կլինի արձագանքել դրան»:

«Դա ի՞նչ պահվածք է», - վրդովվել է Լուկաշենկոն: Նա նկատել է, որ Ռուսաստանը Ղազախստանի հետ իր հարցերը լուծում է մեկ զանգով: «Մենք հո շան լակոտներ չե՞նք, որ մեր վզից բռնած ման տան», - հավելել է նա պաշտոնական հանդիպման ժամանակ և ներողություն խնդրել կոպտության համար:

 

«Պետք չէ կարծել, թե Բելառուսը Ռուսաստանից փոքր է և ոչ մի բանի ընդունակ չէ: Մենք այն էլ շատ բան կարող ենք... Մենք Ռուսաստանին երբեք չենք թողել: Չենք լքի նաև ներկայիս իրավիճակում...Մե՛ր Ռուսաստանն է, և մենք նրան կպաշտպանենք, ինչպես մեր տարածքը», - եզրափակել է Լուկաշենկոն: