Բրիտանուհին 101 տարեկանում վերադարձել է դասախոսական գործունեությանը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Էնի Մերֆին 40 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է կրթական գործունեությանը, գրում է Лента-ն։
101-ամյա կինը դասախոսություն է կարդացել 30 գործազուրկների համար, որի ընթացքում պատմել է նրանց իր կյանքի և աշխատելու շարժառիթների մասին։
Մերֆին պատմել է նաև 20-րդ դարասկզբին Մեծ Բրիտանիայում հանքափորների գործադուլների և կանանց հավասար իրավունքների և ազատության պայքարի հարցում Նելսոն Մանդելայի դերի մասին։ Նշվում է, որ դահլիճը կնոջը ճանապարհել է ծափահարություններով։
Թոշակի անցնելուց հետո Մերֆին ապրել է միայնակ, սակայն այս տարվա սեպտեմբերին տեղափոխվել է տարեցների տուն, որտեղ էլ կարդացել է իր դասախոսությունը։
«Այս վայրն ինձ իդեալական է համապատասխանում։ Այստեղ կա կինո, վարսավիրանոց և սրճարան։ Իսկ աշխատակիցների շնորհիվ ես ունեմ երիտասարդների հետ հանդիպելու և իմ փորձով կիսվելու հնարավորություն»,- ասել է կինը։













