«Միսս Հոնդուրաս»-ին սպանողը կարող է ազատազրկվել 80 տարով (լուսանկարներ)
Հոնդուրասում 4 մարդ կենթարկվեն դատական պատասխանատվության 19-ամյա «Միսս Հոնդուրաս» Մարիա Խոսե Ալվարադոյի և նրա 23-ամյա քույր Սոֆիա Տրինիդադի սպանության համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սպանության մեղադրանքով դատարանի առաջ կկանգնի Սոֆիա Տրինիդադի փեսացուն՝ Պլուտարկո Ռուիսը։ Նույն հոդվածով կդատապարտվեն Արիս Մալդոնադոն, Վենտուրա Դիասը և նրա կինը՝ Էլիզաբեթ Ալվարադոն, ովքեր իրականացված հանցագործության մասնակիցներ են ճանաչվել։
Հոնդուրասի օրենքների համաձայն՝ քույրերին սպանողը կարող է դատապարտվել մինչև 80 տարվա ազատազրկման, եթե դատարանը ճանաչի նրա մեղավորությունը։
Երկու քույրերին սպանել էին նոյեմբերի 13-ին տեղի ունեցած երեկույթի ժամանակ, որը կազմակերպել էր Ռուիսն իր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ըստ վարկածի՝ սպանության դրդապատճառը խանդն է եղել։
























