Թուրքիայում ուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից՝ մոդել աշխատելու համար
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունն ազատել է աշխատանքից իր աշխատակցուհուն՝ ուղեկցորդուհու, որի միայն անվանատառերն են նշվում (Z.Ş.)՝ մոդել աշխատելու պատճառով, հայտնում է Hurriyet-ը:
Ղեկավարությանը դուր չի եկել նրա վերջին ֆոտոսեսիան իտալական ամսագրի համար, ինչն էլ ազատման պատճառ է հանդիսացել:
Նախկինում «Թուրքական ավիաուղիներն» իր աշխատակիցներին հայտնել էր, որ նրանց դեմ ծառայողական քննություններ կանցկացվեն՝ սոցցանցերում ոչ պատշաճ նյութեր հրապարակելու դեպքում:
Ըստ աղբյուրի՝ ընկերությունն անձնակազմի կին անդամներին հրահանգել էր կարմիր շրթներկ չօգտագործել դիմահարդարման մեջ:










