Պուտինի և Պորոշենկոյի հեռախոսազրույցում սպառնալիքներ չեն հնչել. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։
Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե իբր սպառնալիքներ են հնչել, չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Իսկապես, երեկ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց, քննարկվել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ «ուկրաինական ԶԼՄ-ների հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Հիշեցնենք, որ մի շարք ուկրաինական ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ Պուտինը Պորոշենկոյի հետ զրույցում սպառնալիքներ է հնչեցրել։










