«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման 4 անդամների մեքենաներն այրել են. Վարդան Հակոբյան (լուսանկարներ)

10:37 • 27.11.14

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման 4 անդամների մեքենաներն այրել են. այս մասին Tert.am-ին ասաց Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը։


Նա նշեց, որ այս գիշեր այրել են իր, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի մեքենաները: Իսկ երեկ վառել էին Շահեն Պետրոսյանի մեքենան:


Վարդան Հակոբյանը պնդեց, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է. «Անշուշտ սա հարձակում է շարժման վրա»։


Շարժման անդամի խոսքով՝ դիմել են ոստիկանություն, իսկ առավել մանրամասն կխոսեն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, որը հրավիրել են ժամը 14։00-ին։