ՌԴ-ում առաջարկում են վարորդական իրավունք տալ 16 տարեկանից

11:07 • 27.11.14

ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Սմոլինն առաջարկել է օրենսդրորեն սահմանել, որ երիտասարդական վարորդական իրավունք տրամադրվի 16 տարեկանից՝ ավտոդպրոցն ավարտելու պայմանով, գրում է «Известия»-ն:

 

Այդ փաստաթուղթը հնարավորություն կտա մարդատար մեքենաներ վարել նվազագույնը 3 տարի մեծ վարորդի ուղեկցությամբ, և նման երիտասարդ վարորդներին կարգելվի երթևեկել դաշնության մայրուղիներով:

 

«Նման վարորդական իրավունքներ գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ում և այժմ էլ գոյություն ունեն ժամանակակից Գերմանիայում: Օրինագծի գաղափարը հին է»,-ասել է Սմոլինը:

 

Պատգամավորը նշել է, որ օրինագծում ներկայացվելու է ուղեկցող վարորդի պատասխանատվությունը։