Սևան ՔԿՀ-ում դատապարտյալի հանձնուքում թմրամիջոց է հայտաբերվել

11:37 • 27.11.14

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի աշխատակիցները նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: 

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է հետաքննություն: