Սողանքից առաջացած հսկա փոսը կարող էր կուլ տալ ռուսական լեռնահանքային քաղաքը (լուսանկարներ)
Ռուսաստանի Պերմ քաղաքի շրջանում գտնվող հանքից մոտ 3 կմ հեռավորության վրա 30 մետր խորությամբ հսկա սողանք է առաջացել:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին: Նման խոշոր անդունդն արդեն մի քանի տուն է «կուլ տվել» Սոլիկամսկում: Այժմ մտավախություն կա, որ այս հորը կարող է կլանել ողջ քաղաքը:
Խոշոր փլվածքն ի հայտ է եկել մոտակա «Սոլիկամսկ-2» հանքահորի հեղեղվելուց հետո: Բարեբախտաբար, հանքափորները տարհանվել, և աշխատանքները դադարեցվել են անդունդի բացվելուց առաջ:
«Ուրալկալի» ընկերությունը, որին պատկանում է «Սոլիկամսկ-2»-ը, վստահեցնում է, որ որևէ աղետալի հետևանք չի լինի ընկերության կամ տեղացիների համար: Տարածքային իշխանությունները նշում են, որ հորը կարող էր ավելի մեծանալ, սակայն այն վտանգ չի ներկայացնում շրջակայքի համար:













