Թոմ Հենքսը կվառի ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը

15:10 • 27.11.14

«Օսկարի» մրցանակակիր, հանրահայտ դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կվառեն ԱՄՆ-ի գլխավոր տոնածառի լույսերը, գրում է gazeta.ru-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով։

 

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 4-ին, Վաշինգտոնում և անցկացվելու է արդեն 92-րդ անգամ։

 

Հանդիսատեսի առաջ ելույթ կունենան Նի-Յոն, Սթիվ Միլերը, Շելի Ռայթը, Fifth Harmony խումբը, Պատի Լաբելը և այլք։

 

Երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթը սկսվել է դեռ 1923-ին՝ ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջի նախաձեռնությամբ։