ՀՀԿ խմբակցությունում ոչ ոք դեմ չի եղել ԵՏՄ պայմանագրին Հայաստանին միացմանը

16:12 • 27.11.14

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած «Հանրապետական» խմբակցության նիստին որևէ պատգամավոր դեմ չի արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրին. Tert.am-ի հարցին, թե կա՞ր որևէ պատգամավոր, ով դեմ արտահայտվեց, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:


«Չէ, դեմ արտահայտվող չի եղել, պարզաբանումների խնդիր է եղել, ներկայացրել ենք»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:


Իսկ թե ի՞նչ հարցեր են եղել օրակարգում, և ինչո՞ւ էր նիստը փակ, խմբակցության ղեկավարը նկատեց, որ քանի որ որոշ պատգամավորներ եղել են գործուղումների, ներկա չեն եղել հասարակական լսումներին, որոնք նվիրված էին Պայմանագրին, մեկ անգամ ևս ներկայացվել են բովանդակային հարցեր, տրվել՝ պարզաբանումներ: