Ղրիմում խմելու ջրի պաշարները կբավականացնեն 4 ամիս
Ղրիմի ջրային տնտեսության և ջրամատակարարման պետական կոմիտեի ղեկավար Իգոր Վայլը հայտարարել է, որ խմելու ջրի պաշարները բնակավայրերի ջրամատակարարման համար կբավականացնեն մինչև ապրիլ ամիսը, գրում է gazeta.ru-ն։
«Այսօրվա դրությամբ մենք ջրի պաշարներ ունենք, որոնք հաստատված աշխատանքային ռեժիմի համապատասխան՝ ջրամատակարարում կիրականացնեն մինչև ապրիլի 1-ը»,- հայտարարել է Վայլը։
Նրա խոսքով՝ փետրվարին կոմիտեն մտադիր է վերանայել ջրամբարների աշխատանքային ռեժիմը։










