Ագարակատերերը ոչխարի հոտը հավաքել են Էյֆելյան աշտարակի մոտ՝ ի նշան գայլերի դեմ բողոքի
Ֆրանսիացի ագարակատերերը մի քանի տասնյակ ոչխար են հավաքել Էյֆելյան աշտարակի տարածքում՝ ի նշան բողոքի ընդդեմ կառավարության բնապահպանական քաղաքականության, որը նրանք վնասակար են համարում իրենց տնտեսության համար: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն` Associated Press-ին հղումով:
Ինչպես հաղորդում է աղբյուրը` ագարակատերերը պահանջում են խստացնել գայլերի դեմ պայքարի միջոցները և մեծացնել նրանց պատճառած վնասների փոխհատուցման չափը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` այս տարի Ֆրանսիայում ընտանի կենդանիների վրա գայլերի մոտ 4800 հարձակում է արձանագրվել, ինչը 5 անգամ գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը:










