Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղյան հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ու երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայում կայանալիք G20 գագաթաժողովին հրավիրելու համար:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ալիևն ընդունել է Էրդողանի հրավերը:
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներից:
Նրանք հույս են հայտնել, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները հաջողությամբ կզարգանան բոլոր ոլորտներում»:










