Բրազիլիայում ներկայացվել է Ռիո-2016-ին նվիրված 9 մետաղադրամ
Բրազիլիայի կենտրոնական բանկը ներկայացրել է 9 մետաղադրամ՝ մեկը ոսկե, չորսն արծաթե և չորսն ազատ շրջանառության համար, որոնք թողարկվել են Ռիո դե Ժանեյրոյում 2016-ին անցկացվելիք Օլիմպիական խաղերին ընդառաջ, գրում է unian.net-ը։
10 բրազիլական ռեալ արժողությամբ ոսկե մետաղադրամի մի կողմում պատկերված է Բրազիլիայի խորհրդանիշ Փրկչի հանրահայտ արձանը, իսկ մյուս կողմում՝ 100 մետրանոց արագավազք՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ» կարգախոսով։











