Բրիտանիայում կարող է մինչև 13 հազար ստրկության զոհ լինել

17:24 • 01.12.14

Մեծ Բրիտանիայում կարող է 10-ից 13 հազար ստրկության զոհ լինել՝ ավելի շատ, քան համարվում էր նախկինում, հետևում է երկրի ներքին գործերի նախարարության վերլուծությունից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ժամանակակից ստրուկներ են համարվում կանայք, որոնց ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ, տանը բանտարկված, պարտքային կախվածության մեջ ընկած մարդիկ, ինչպես նաև նրանք, ում ստիպում են աշխատել գործարաններում, դաշտում կամ ձկնորսական նավերում:

 

Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների խոսքերով՝ Բրիտանիայում ստրուկները 100-ից ավելի երկրների քաղաքացիներ են, հիմնականում՝ Ալբանիայի, Նիգերիայի, Վյետնամի և Ռումինիայի, ինչպես նաև Բրիտանիայում ծնված մեծահասակներ և երեխաներ:

 

Անցած տարի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը գնահատել է Մեծ Բրիտանիայում ստրուկների թիվը՝ 2.744 մարդ: