Չինացի ձկնորսները «զբոսաշրջությունը զարգացնելու» նոր եղանակ են մտածել՝ տնայնագործ պայթուցիկներով իրականացվող ձկնորսություն
Չինաստանում ձկնորսների մի խումբ պաշտոնական հետապնդման մեջ է գտնվում տան պայմաններում պայթուցիկ պատրաստելու և դրանց միջոցով ձուկ որսալու համար:
Ինչպես գրում է Daily Mail-ը` այսպես կոչված «պայթյունային ձկնորսությունը» պատժելի է շատ երկրներում՝ կործանարար և անկանխատեսելի ազդեցության պատճառով, որը կարող է հասցվել ծովային էկոհամակարգին:
Միջադեպը տեղի է ունեցել Հուեյչժոու քաղաքի մոտակայքում` Հարավչինական ծովի ափին: Այստեղ այցելուները կարող են իրենք էլ մոտենալ և պայթուցիկները նետել ջուրը ձկնորսների հետ միասին, ինչը վերջիններս նկարագրում են որպես զբոսաշրջային գրավչություն: Լուսանկարներում երևում է, թե ինչպես են ձկնորսները պայթուցիկները նետում ջուրը: Նրանց թիրախը դեղնավուն ձկներն են, որոնց նրանք որսում են ամեն նոյեմբերին, սակայն պայթյունները կարող են ոչնչացնել ծովային աշխարհի այլ ներկայացուցիչների:














