Արքայազն Հարին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրը բացահայտել է իր գաղտնիքը

18:08 • 01.12.14

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին բացահայտել է իր գաղտնիքներից մեկը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, որը նշվում է դեկտեմբերի 1-ին, գրում է gazeta.ru-ն:

 

Ինչպես խոստովանել է Չարլզի և Դիանայի փոքր որդին, նա վախենում է հանրային ելույթներից:

 

Հարիի հայտարարությունը դարձել է #FeelNoShame արշավի մասը, որն անցկացնում է իր բարեգործական Sentebale կազմակերպությունը: Նախագծին աջակցություն են ցուցաբերում բազմաթիվ հայտնի անձինք, այդ թվում՝ դերասանուհի Ջեմա Արթերթոնը և Նիկոլ Շերզինգերը:

 

Հարին հիմնել է Sentebale կազմակերպությունը երկու տարի առաջ: