Զբոսաշրջիկների ծիծաղաշարժ ու վտանգավոր հնարքը Կարիբյան կղզիների ամենավտանգավոր թռիչքուղում (տեսանյութ)
Սենթ Մարթին կղզու Արքայադուստր Ջուլիանայի անվան միջազգային օդանավակայանում, որը հաճախ անվանվում է աշխարհի ամենավտանգավոր թռիչքուղով օդանավակայանը, զբոսաշրջիկները որոշել են անհավանական հնարք իրականացնել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Կարիբյան կղզիների Մահո Բիչ լողափին հանգստացողները, բռնվելով մետաղե ցանկապատից, որը բաժանում է թռիչքուղին լողափից, փորձել են դիմադրել Airbus A321 օդանավի շարժիչի առաջացրած փոթորկին:
Երբ օդանավն սկսել է արագություն հավաքել, քամին սաստկացել է, և որոշ զբոսաշրջիկներ հազիվ են կարողացել իրենց պահել ՝պարսպից բռնվելով, իսկ մի քանիսի բախտը չի բերել: Նրանցից մեկին քամին, այնուամենայնիվ, քշել է, ինչի արդյունքում կինը մի քանի քայլ ետ է գնացել և գլխով հարվածել բետոնե շավղին:


(










