Տոմսկում ծաղիկների համար «հյուրանոց» է բացվել

17:38 • 01.12.14

ՌԴ Տոմսկ քաղաքում իր աշխատանքն է սկսել սենյակային բույսերի համար առաջին «հյուրանոցը», գրում է rg.ru-ն։

 

Հաստատության մասնագետները խոստանում են բույսերի մասին հոգ տանել տերերի բացակայության ժամանակ։

 

Մտահղացման գլխավոր հեղինակ Անդրեյ Պրոխորովը նշել է, որ իր մոտ բույսերի խնամքի համար հատուկ հաստատություն բացելու միտք է ծագել այն ժամանակ, երբ նա ցանկացել է հանգստի մեկնել, սակայն բախվել է իր բույսերի ու կենդանիների խնամքի հարցին։

 

«Կանաչ հյուրերի» համար մոտ 70 տեղ է նախատեսված։ Նախագծի հեղինակներն ասել են, որ հիանալի հոգ կտանեն բույսերի մասին, հատուկ պայմաններով կապահովեն և հատուկ ջերմաստիճանի տակ կջրեն նրանց՝ կախված դրանց տեսակներից։