Հոլանդիայում նորից թռչնագրիպ է արձանագրվել, կոչնչացվի 50 հազար հավ

01:25 • 02.12.14

Հոլանդիայի իշխանությունները հրահանգել են ոչնչացնել 50 հազար հավ՝ կանխարգելման նպատակներով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ պատճառը երկրում թռչնագրիպի տարածման չորրորդ դեպքի արձանագրումն է:

 

Թռչնագրիպի նոր դեպքեր են արձանագրվել երկրի արևմուտքի չորրորդ ֆերմայում: Այնտեղ ոչնչացվել է 28 հազար հավ: Դրանից հետո որոշվել է ոչնչացվել ֆերմայի մերձակա մեկ կմ շառավղով այլ ֆերմաների թռչունները ևս:

Նոր վարակը բարձր պաթոգենային H5N8 է:

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում անցած շաբաթվանից Հոլանդիայում արգելված է ընտանի թռչունների մսի ու ձվի փոխադրումը: