Ջաջուռի լեռնանցքում վրացական մեքենաները անվադողերի անսարքության պատճառով խցանվել են

10:04 • 02.12.14

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում վրացական ծանրաքաշ 3 մեքենաներ անվադողերի անսարքության պատճառով խցանվել են:

 

«Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար: