Ամերիկացի բժիշկը տուգանվել է 89 հազար դոլարով՝ օդանավակայանում ռումբի մասին կատակի համար

08:29 • 02.12.14

ԱՄՆ-ում բժիշկը 89 հազար դոլարի չափով տուգանք է ստացել այն բանի համար, որ Մայամիի միջազգային օդանավակայանում կատակել է իր մոտ ռումբ ունենալու մասին, գրում է gazeta.ru-ն:


Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին: Օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը 60-ամյա Մանուել Ալվարադոյին հարցրել է մի քանի սովորական հարց, որոնցից մեկին բժիշկը պատասխանել է, որ իր ճամպրուկում C-4 ռումբ կա:


Տղամարդն անմիջապես պարզաբանել է, որ կատակել է, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցը նրա խոսքերը լուրջ է ընդունել:


Արդյունքում՝ օդանավակայանը մասամբ տարհանվել է, իսկ որոշ չվերթներ հետաձգվել են: