Ռուս սուպերմոդել Նատալիա Վոդյանովայի մայրն իր ապրուստը վաստակում է կարկանդակներ վաճառելով (լուսանկար)
Daily Mail-ը անդրադարձել է ռուս սուպերմոդել Նատալիա Վոդյանովային, ով ամեն տարի միլիոններ է աշխատում` պոդիումով քայլելով ու ցուցադրելով աշխարհի ամենահայտնի դիզայներների զգեստները, սակայն Նատալիայի մայրը շարունակում է կարկանդակներ վաճառել իր ապրուստը վաստակելու համար:
Ինչպես գրում է բրիտանական պարբերականը` 33-ամյա Նատալիան Նիժնի Նովգորոդում մոր հետ կարկանդակ էր վաճառում շուկայում մինչ 17 տարեկանը, երբ նրան նկատեցին, և սկսվեց նրա կարիերան նորաձևության ասպարեզում:
Այժմ Նատալիան աշխարհում ամենապահանջված սուպերմոդելներից է, ով համագործակցում է Calvin Klein, Stella McCartney և Louis Vuitton նորաձևության տների հետ: Եվ չնայած իր դստեր կարողությանը` 52-ամյա Լարիսան պնդում է, որ ինքն է վաստակելու իր ապրուստը, և շարունակում է կարկանդակներ վաճառել Ռուսաստանի փողոցներում:


















